Մատչելիության հղումներ

Թուրքիայում ձերբակալվել են Դեմիրթաշը և քրդամետ կուսակցության տասնյակ այլ պատգամավորներ


Սելահաթին Դեմիրթաշ, արխիվ

Թուրքիայում այսօր ձերբակալվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) երկրի խորհրդարանի շուրջ մեկ տասնյակ պատգամավորներ, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, Դիարբեքիրի դատարանը ներկայումս վճռում է կուսակցության համանախագահների նկատմամբ կալանք սահմանելու հարցը:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ ահաբեկչության գործի քննության շրջանակում քրդամետ օրենսդիրների ձերբակալությունը որևէ իրավական հիմք չունի և «հստակ քաղաքական գործողություն է»:

«Ձերբակալությունների նպատակն է հասնել նրան, ինչը իշխող կուսակցությունը չկարողացավ անել երկու տարի առաջ քվեատուփի մոտ, երբ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ստացավ 5 միլիոնից ավելի քվե», - շեշտել է կուսակցության խոսնակը:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին արդեն իսկ մտահոգություն է հայտնել ձերբակալությունների առնչությամբ: Նա Թվիթերում գրել է, որ «ծայրաստիճան անհանգստացած է» տեղի ունեցածով և Անկարայում Եվրամիության դեսպանների հանդիպում է հրավիրելու:

Լրատվական գործակալությունները նշում են, որ քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալությանը հաջորդել է պայթյունը Դիարբեքիրում:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG