Մատչելիության հղումներ

Բացվել է «Նկարում են հայ ճարտարապետները» ցուցահանդեսը


Armenia -- "Sargis Mooradian" gallery in Yerevan.
Armenia -- "Sargis Mooradian" gallery in Yerevan.

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացված այս ուշագրավ ցուցահանդեսը ներկայացնում է մեր անվանի 11 ճարտարապետների շուրջ 40 գրաֆիկական, ջրաներկ և յուղաներկ աշխատանքները:

Ցուցահանդեսի տնօրեն Զարուհի Մուրադյանը «Ազատության» հետ զրույցում ցավով նշեց, որ այդ անվանի հեղինակներից միայն Սաշուր Քալաշյանն է մեզ հետ․ - «Ջիմ Թորոսյան, Քյուրքչյան, Թարխանյան, Արծվին Գրիգորյան, Ռաշիդյան․․․ ոչ մեկը արդեն մեր հետ չեն»:

Ցուցահանդեսի մտահղացման վերաբերյալ Մուրադյանն ասաց, որ այն ծագել է Ջիմ Թորոսյանի ցուցահանդեսը պատրաստելիս․ - «Ես հասկացա, որ ճարտարապետների համար նկարչությունը սրտի խորքում թաքնված մի զգացում է, որն իրենք անում են բացառապես իրենց հոգու համար, ո՛չ ցուցադրելու և ո՛չ էլ վաճառելու․․․ Ես գիտեի, իհարկե, որ ճարտարապետները նկարում, բայց, որ էսպիսի գոհարներ կլինեն, ոնց որ Սաշուր Քալաշյանի երիտասարդ ժամանակվա էտյուդները, որ․․․ Ես ուղղակի գնացի իրենց տուն և ասացի՝ էս չորս հատը կարելի՞ է պատից հանեմ, տանեմ»:

Հարցին, թե ինչու են մեր օրերում, ի տարբերություն նախկինի, ճարտարապետները դարձել սուր քննադատության թիրախ, Զարուհի Մուրադյանն արձագանքեց․ - «Էն ժամանակ պատվիրատուն պետությունն էր, և ինչ-որ զսպող լծակներ կային: Հիմա կա սեփականատեր, որը որոշում ա պայթեցնել ու պայթեցնում ա․․․ Կամ Աֆրիկյանների տունը հայտարարում են, որ տեղափոխում են: Ինչո՞ւ եք տեղափոխում․․․ ցանկացած քաղաքակիրթ երկիր կերազեր էդպիսի շենք ունենար քաղաքի կենտրոնում․․․ Մի հատ գնացեք Հյուսիսային պողոտա, նայեք քանի պատուհան ա վառվում: Չէ՞ որ դա մուլյաժ ա: Դա մեր ժամանակի դաժան պատկերն ա Հյուսիսայի պողոտան, որտեղ փողը էն աստիճանի մարդկանց մտքերն ու սիրտը կերավ, որ մի հատ հող չթողեցին․․․ Եվ անունն էլ դնում են, թե դա Թամանյանի հետ կապ ունի: Դե բերեք Թամանյանի տպարանը տրաքացրեք, իսկ Հյուսիսայի պողոտային անուն դրեք․․․ հույս ունեմ, որ ժամանակը ամեն ինչ կդնի տեղը․․․ Հյուսիսային պողոտայի վրա մի երկու շենք կա, ես հաճույքով կտեսնեի դրանց ապամոնտաժումը, որովհետև դրանք գեղագիտության հետ և մեր հետ ոչ մի կապ չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG