Մատչելիության հղումներ

Ուկրաինացի հաքերները Պուտինի օգնականի էլ․փոստից նամակներ են առգրավել


ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկով, արխիվ
ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկով, արխիվ

Ուկրաինացի հաքերների խումբը պնդում է, թե կարողացել է ներխուժել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ առնչվող էլեկտրոնային փոստ՝ առգրավելով բազմաթիվ նամակներ:

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված նամակագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է Մոսկվան անմիջականորեն վերահսկում Դոնեցկն ու Լուգանսկը և քայլեր ձեռնարկում Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու համար: Նամակներից մեկին, մասնավորապես, կցված են առաջարկներ Ուկրաինայի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ, որոնք ավելի ուշ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները ներկայացրել են ուկրաինական ճգնաժամով զբաղվող միջնորդական խմբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG