Մատչելիության հղումներ

Նավալնին պահանջում է Տիմչենկոյին վտարել Խրուշչովի նախկին նստավայրից


Գենադի Տիմչենկո, արխիվ
Գենադի Տիմչենկո, արխիվ

Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը պահանջում է գործարար Գենադի Տիմչենկոյին վտարել 1953-64 թվականներին Խորհրդային Միության առաջնորդ Նիկիտա Խրուշչովի նախկին նստավայրից:

Ընդդիմադիր գործիչն ասել է, որ Տիմչենկոն պետական ամառանոցի տարածքում անօրինական շինարարություն է կատարել, լողավազանով ու բաղնիքով առանձնատուն է կառուցել, ինչպես նաև՝ ուղղաթիռի համար նախատեսված հրապարակ: Նավալնին պնդել է, որ այդ կառուցապատմամբ խախտվել է Տիմչենկոյի ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագիրը: Նավալնին նաև նշել է, որ Խրուշչովի նստավայրը գործարարին էր փոխանցվել շենքը հյուրանոց դարձնելու պատրվակով, սակայն վերածվել է Տիմչենկոյի բնակության վայրի:

«Վեդոմոստի» պարբերականը 2015-ին գրել էր, որ Գենադի Տիմչենկոն ապրում է «Վորոբյովիե գորի» կոչվող ամառանոցային հայտնի վայրում այն բանից հետո, երբ Արևմուտքը նրա նկատմամբ պատժամիջոցներ մտցրեց: Մինչ այդ նա ապրում էր Շվեյցարիայում:

Ռուսաստանի նախագահի մտերիմը համարվող Գենադի Տիմչենկոյի՝ օֆշորային գոտում գրանցված ընկերությանը Խրուշչովի նախկին նստավայրը վարձակալության է տվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG