Մատչելիության հղումներ

Խամենեին «աղետ» է որակում ԱՄՆ նախագահի թեկնածուներին


Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին քննադատել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներին: Թեկնածուների միջև բանավեճերը ցույց տվեցին, թե ինչ «աղետ» են իրենցից ներկայացնում նրանք, հայտարարել է Խամենեին:

Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել զգուշանալ Միացյալ Նահանգների հետ հետագա բանակցություններից՝ պնդելով, որ դրանք որևէ խնդիր չեն լուծելու: «Առաջին հերթին նրանք ստում են, երկրորդը՝ Միացյալ Նահանգները ճգնաժամի մեջ է», - ասել է նա:

Նշենք, որ Իրանի պետական հեռուստաընկերությունը ուղիղ եթերում հեռարձակել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների երեք բանավեճերից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG