Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, ձնաբքի հետևանքով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, դժվարանցանելի են Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հյաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: