Մատչելիության հղումներ

Ճապոնիան նոր սերնդի արբանյակ է ուղարկել տիեզերք


Երկիր մոլորակը, արխիվ
Երկիր մոլորակը, արխիվ

Այսօր Ճապոնիան տիեզերք է ուղարկել օդերևութաբանական ուսումնասիրությունների Himawari-9 նոր սերնդի արբանյակ, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «արևածաղիկ»:

Նոր սերնդի արբանյակի շահագործումը սկսվելու է 2020 թվականից: Մթնոլորտային երևույթներն ուսումնասիրելու և օվկիանոսի, ծովերի մակերևույթի ջրերի ջերմությունը չափելու նպատակով արբանյակը հագեցած է օպտիկական հզոր սարքավորումներով:

Նախատեսված է, որ տեղեկատվությունը արբանյակը փոխանցելու է Ասիա աշխարհամասի հիդրոօդերևութաբանական ծառայություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG