Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր Մալայզիայից Ինդոնեզիա ուղևորվող լաստանավի խորտակվելու հետևանքով


Փրկարարական գործողություններ օվկիանոսում, արխիվ
Փրկարարական գործողություններ օվկիանոսում, արխիվ

Այսօր խորտակվել է Մալայզիայից Ինդոնեզիա ուղևորվող լաստանավը: Ուժեղ քամու հետևանքով նավը բախվել է խութերին և սուզվել: Առնվազն 17 մարդ է զոհվել, Ինդոնեզիայի իշխանություններին հաջողվել է 39 մարդու կյանք փրկել:

Լաստանավը աշխատանքային միգրանտների էր տեղափոխում: Շատ ինդոնեզացիներ աշխատում են Մալայզիայի գործարաններում և պլանտացիաներում:

Փրկվածները լրագրողներին ասել են, որ նավի վրա 93 մարդ կար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG