Մատչելիության հղումներ

СNN-ի մեկնաբանը հեռացվել է աշխատանքից՝ Հիլարի Քլինթոնին աջակցելու համար 


СNN հեռուստաընկերությունը հայտարարում է, որ խզում է պայամանագիրն իր աշխատակից՝ հեռուստամեկնաբան Դոննա Բրազիլի հետ: Պատճառը WikiLeaks-ի հրապարակած հաղորդումն է այն մասին, որ այս տարա մարտին, Դեմոկրատական կուսակցության հարցումներից մեկի ժամանակ, Բրազիլը կանխապես Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին տեղեկություններ է փոխանցել CNN-ի կազմակերպած բանավեճի համար նախատեսված որոշ հարցերի մասին:

Ըստ WikiLeaks -ի հրապարակած էլեկտրոնային հաղորդագրության, Բրազիլը Քլինթոնի օգնականին տեղեկացրել է, որ բանավեճի ժամանակ դահլիճից հարց է հնչելու Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքի խմելու ջրի աղտոտվածության խնդիրների մասին: Հարցը հնչեցրել է քաղաքի բնակիչներից մեկը, ում երեխաները տուժել են ջրի աղտոտվածության հետևանքով: Բրազիլը Քլինթոնին նաև զգուշացրել է, որ թեկնածուներին հարց է ուղղվելու մահապատժի մասին:

«Մեզ առավելագույնս չեն գոհացնում Բրազիլի՝ Քլինթոնի նախընտրական շտաբի հետ ունեցած գաղտնի կապերի մասին փաստերը»,- հայտարարել է CNN -ի ներկայացուցիչ Լորեն Պրատապասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG