Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Ջակարտայում հանդիպել է ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ջակարտայում հանդիպել է Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Մինին:

Արտգործնախարարության փոխանցմամբ, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԱՍԵԱՆ, ինչպես նաև Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հնարավորություններին:

Գլխավոր քարտուղար Մինը ներկայացրել է ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները, իրականացվող ծրագրերը, ընկերակցության հիմնումից ի վեր տնտեսական փոխգործակցության խորացման արդյունքները, անդամ պետությունների համար ստեղծված նոր հնարավորությունները, կազմակերպության հեռանկարները:

Հանդիպման օրակարգում էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության գործակցության հնարավորությունը:

Լե Լուոնգ Մինը այդ առումով նշել է, որ ԱՍԵԱՆ-ը հետաքրքրված է նման համագործակցությամբ, և այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվում ինչպես անդամ երկրների, այնպես էլ ընկերակցության կողմից: Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել այդ ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG