Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը անընդունելի է համարում Ռուսաստանի ֆինանսների նախարարության առաջարկը հանրապետության 2017 թվականի բյուջեի մասին, որը ենթադրում է ծախսերի կրճատում: Այդ մասին նա հայտարարել է բյուջետային քննարկմանը, փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Բյուջեի մոդելը, որը մեզ առաջարկում է դաշնային կենտրոնը, անընդունելի է Չեչնիայի հանրապետության համար: Մենք նոր միայն սկսում ենք ոտքի կանգնել: Մեզ անհրաժեշտ է զարգացնել տնտեսության հիմնական ուղղությունները»,- ասել է Կադիրովը:
Նա հավելել է, որ բյուջեի կրճատումը բացասաբար է ազդելու տարածաշրջանի զարգացման, սոցիալական պարտավորությունների կատարման, նախագահի «մայիսյան կարգադրությունների» կատարման վրա: