Մատչելիության հղումներ

Քարաթափման հետևանքով Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի


Արխիվային լուսանկար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ քարաթափման հետևանքով Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի։

«Նոյեմբերի 1-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 10 խմ ծավալով: Ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի», - փոխանցում է նախարարությունը՝ նշելով, որ այս պահին նշված ճանապարհահատվածը սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները քարաբեկորները հեռացնում են ճանապարհի երթևեկելի մասից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG