Մատչելիության հղումներ

ՅՈւՆԻՍԵՖ. 300 միլիոն երեխա խիստ թունավոր օդ է շնչում


Գործարանի ծխնելույզից մթնոլորտ արտանետվող թունավոր գազեր, արխիվ
Գործարանի ծխնելույզից մթնոլորտ արտանետվող թունավոր գազեր, արխիվ

Աշխարհում 300 միլիոն երեխա խիստ թունավոր օդ է շնչում, ասված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի զեկույցում: Այդ երեխաներից 200 միլիոնը, ըստ զեկույցի, ապրում է Հարավային Ասիայում՝ տարածաշրջան, որտեղ օդի աղտոտվածությունը 6 անգամ բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներից:

Ըստ ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթընի Լեյքի՝ օդի աղտոտվածության պատճառով ամեն տարի մինչև 5 տարեկան մոտ 600 հազար երեխա է մահանում աշխարհում:

Հաջորդ շաբաթ Մորոկկոյում տեղի ունենալիք «Գլոբալ ջերմացում» գագաթնաժողովին ընդառաջ՝ Լեյքը կառավորություններին կոչ է արել սահմանափակել հանածո վառելիքի կիրառումը, չկառուցել գործարաններ դպրոցների և խաղահրապարակների հարևանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG