Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ-ն երկարաձգեց Սիրիայում քիմիական հարձակումները հետաքննող խմբի մանդատը


ՄԱԿ ԱԽ նիստ, արխիվ
ՄԱԿ ԱԽ նիստ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ՄԱԿ ԱԽ) մինչև նոյեմբերի 18-ը երկարաձգել է Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննություն իրականացնող խմբի մանդատը: Կա ենթադրություն, որ սիրիական կառավարությունը երեք քիմիական հարձակում է գործել գյուղերի վրա 2014 և 2015 թվականներին:

Ռուսասատանը պնդում է, որ առայժմ ձեռք բերված ապացույցները համոզիչ չեն, և ոչ մի պատժամիջոց չպետք է կիրառվի Սիրիայի նկատմամբ՝ քլորին գազի կիրառմամբ հարձակման մեղադրանքով: Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պահանջում են, որ ՄԱԿ-ը հստակ բանաձև կիրառի պատժամիջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG