Մատչելիության հղումներ

Քլինթոն. Պուտինը փորձում է այնպես անել, որ Թրամփը ընտրվի


Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին և Հիլարի Քլինթոն
Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին և Հիլարի Քլինթոն

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ Միացյալ Նահանգների նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը կոչ է անում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին քանդել կապերը Կրեմլի և նրա դաշնակիցների հետ՝ հակառակ դեպքում այդպիսի կապը կգնահատվի իբրև Ռուսաստանի միջամտություն ամերիկյան ընտրություններին:

Քլինթոնը երեկվա ելույթում ասել է նաև, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «փորձում է այնպես անել, որ Թրամփը ընտրվի»:

Թրամփը, հիշեցնենք, հերքում է նման մեղադրանքները, պաշտոնական Մոսկվան էլ վստահեցնում է, թե չի միջամտում ամերիկյան ընտրություններին՝ մեղադրելով Հիլարի Քլինթոնին հակառուսական հիստերիաներ բարձրացնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG