Ֆրանսիական ոստիկանությունը այսօր սկսել է ապամոնտաժել Փարիզի կենտրոնում գտնվող փախստականների վրանային ավանը, որ գոյացել էր Կալեում գտնվող ներգաղթյալների ճամբարի՝ այսպես կոչված «Ջունգլիի» փակումից հետո:
Կալեում անցած շաբաթներին իրականացված ոստիկանական գործողություններից հետո «Ջունգլիում» գտնվող շուրջ 2 հազար անօրինական ներգաղթյալներ տեղափոխվել էին Փարիզ` վրանային ավան հիմնելով «Ստալինգրադ» մետրոյի կայարանի հարևանությամբ:
Ներգաղթյալների մեծ մասի վերջնական նպատակը Ֆրանսիայի տարածքով Մեծ Բրիտանիա անցնելն է: