ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները չեն բացառում, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Քոմին խախտել է օրենքը` հրապարակելով Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության շուրջ նոր հետաքննություն սկսելու վերաբերյալ տեղեկությունները: Այս մասին հայտարարել է Կոնգրեսում դեմոկրատների խմբակցության ղեկավար Հարի Ռիդը:
Հիլարի Քլինթոնի կողմից պետքարտուղար աշխատելու ընթացքում գաղտնի նամակագրության կանոնների խախտման մասին նոր հետաքննության մեկնարկի մասին հայտնի դարձավ ուրբաթ օրը: Այդ մասին Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը հատուկ նամակով տեղեկացրել էր Կոնգրեսի անդամներին: