Մոլդովայում կիրակի օրը անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ փուլ են դուրս եկել Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը և Գործողության և համերաշխության եվրոպամետ կուսակցության թեկնածու Մայա Սանդուն:
Դոդոնը ստացել է քվեների 48, իսկ Սանդուն՝ 38 տոկոսը: Սոցիալիստ թեկնածուն քարոզարշավի ընթացքում հանդես էր գալիս Մոսկվայի հետ հարաբերությունների սերտացման օգտին:
Ընտրությունների երկրորդ փուլը Մոլդովայում կկայանա նոյեմբերի 13-ին: