Վրաստանի խորհրդարանական ընտրությունների՝ կիրակի օրը անցկացված երկրորդ փուլի արդյունքում համոզիչ հաղթանակ է արձանագրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Քաղաքական այս ուժը հաղթել է 50 ընտրատարածքներից 49-ում:
Այսպիսով, «Վրացական երազանք»-ը տնօրինում է 150-հոգանոց խորհրդարանի մանդատներից 113-ը, ինչը սահմանադրական մեծամասնություն է, որն իր հերթին հնարավորություն է տալիս իշխող քաղաքական ուժին փոփոխություններ իրականացնել երկրի Հիմնական օրենքում առանց հանրաքվեներ նախաձեռնելու: