Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Չեզոք գոտում ականազերծում կատարող ադրբեջանցիները հետ են շպրտվել


ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժության ժամանակ, արխիվ

Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում, դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդը հետ է շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG