Մատչելիության հղումներ

Թուրքիայում հազարավոր մարդիկ են հեռացվել աշխատանքից


Բողոքի ակցիա քրդաբնակ Դիարբեքիրում, արխիվ

Թուրքիայում ևս 10 հազար քաղաքացիներ հեռացվել են աշխատանքից: Հազարավոր պետական ծառայողներ, հիմնականում կրթական, արդարադատության և առողջապահության ոլորտների աշխատակիցներ ներառված են նոր ցանկում, որը հոկտեմբերի 29-ի երեկոյան հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում (Official Gazette):

Փակվել են ևս 15 լրատվամիջոցներ, որոնք գրեթե բոլորը գործում էին քրդաբնակ հարավ-արևելյան շրջաններում: Թուրքական պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ թիրախավորված լրատվամիջոցները պրոպագանդում էին Թուրքիայում արգելված «Քրդական աշխատավորական կուսակցությանը»:

Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո իշխանությունները տասնյակ հազարավոր մարդկանաց պաշտոնանկ են արել, ավելի քան 32 հազար մարդ է ձերբակալվել հեղաշրջման փորձին առնչություն ունենալու կասկածանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG