Մատչելիության հղումներ

Եմենում ավիահարվածների հետևանքով շուրջ 6 տասնյակ մարդ է մահացել


Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով այրված կառույց Եմենի մայրաքաղաքում, արխիվ
Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով այրված կառույց Եմենի մայրաքաղաքում, արխիվ

Եմենում շուրջ 60 մարդ է զոհվել բանտային համալիրի վրա կատարված ավիահարվածների հետևանքով: Անվտանգության և առողջապահության պաշտոնյաներն ասել են, որ զոհվածների թվում կան դատապարտյալներ և ապստամբներ: Ավիահարվածները կատարել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան:

Հոկտեմբերի 29-ին իրականացված ավիահարվածներով ռմբահարվել է արևմտյան նավահանգիստ Հուդայդահի ալ-Զայդիա անվտանգության կենտրոնակայանը: Քաղաքը գտնվում է շիա ապստամբների վերասկողության տակ, որոնք 2014-ից պայքարում են կառավարության դեմ:

Սաուդյան Արաբիան, որը պաշտպանում է Եմենի արտաքսված նախագահին, քննադատվում է ռմբահարումների համար, որոնց հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG