Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակը հայտարարել է, որ անհայտ մարդիկ երեկ երեկոյան, մտնելով Թբիլիսիի Մտածմինդա շրջանի ընտրատեղամաս, խաբեությամբ վերցրել են ընտրացուցակների պատճենները, որոնք ընտրողների անձնական տվյալներ են պարունակում:
Նրանք ներկայացել են որպես տարածաշրջանային ընտրական հանձնաժողովի անդամներ, ինչը իրականությանը չի համապատասխանում: Իրավապահներն այսօր սկսել են հետաքննել այդ միջադեպը: