Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները հաղորդում են Գորիի շրջանում ընտրախախտումների մասին


Վրաստանում այսօր անցկացվող խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքի մասին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»-ը հաղորդում է, որ տեղի են ունենում բռնություններ և խախտումներ:

Ըստ կուսակցության հաղորդագրության՝ Գորիի շրջանի Քվեմո Սոդիսի գյուղում ծեծի է ենթարկվել իրենց կուսակցության աջակից Ալբերտ Մերեբաշվիլին: Հաղորդվում է, որ նրա նկատմամբ բռնություն է կիրառել Գորիի տեղական ինքնակառավարման խորհրդի (սաքրեբուլոի) անդամ Կոբա Բերիանիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG