Մատչելիության հղումներ

Բելառուսում երկու տարվա տնային կալանքի են դատապարտել բլոգերին


Մինսկում դատարանը երկու տարվա տնային կալանքի է դատապարտել բլոգեր Էդուարդ Պալչիսին՝ նրան մեղավոր ճանաչելով իր կայքում «ատելություն սերմանելու» մեջ: Բլոգերը քննադատել էր Ռուսաստանի քաղաքականությունը Բելառուսի և Ուկրաինայի հանդեպ:

26-ամյա Էդուարդ Պալչիսը կալանավորված էր այս տարվա հունվարից: Դատարանի որոշմամբ, նա կարող է տուն վերադառնալ, սակայան պարտավորվում է պարբերաբար ներկայանալ ոստիկանություն:

Բելառուսի իշխանությունները Պալչիսի դեմ քրեական գործ էին հարուցել 2014-ի վերջին, անցյալ տարի նրան մեկ ամիս ստիպողաբար պահել էին հոգեբուժարանում: Դուրս գրվելով՝ նա մեկնել էր Ուկրաինա: Բլոգերը ձերբակալվել էր այս տարվա հունվարին Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից, երբ փորձել էր մուտք գործել երկիր: Ռուսաստանը նրան արտահանձնել էր Բելառուսին, որտեղ բլոգերին անմիջապես բանտարկել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG