Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դուրս մնաց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմից


Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նոր խորհրդի ընտրության քվեարկությանը մասնակցել են 193 երկրների ներկայացուցիչներ: Քվեարկության արդյունքում Ռուսաստանը զիջեց Հունգարիային և Խորվաթիային: Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի ներկայիս անդամակցության ժամկետը լրանում է 2016-ի վերջին:

Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը չվերընտրվեց: Նրա խոսքերով քվեարկության արդյունքը կապ չունի Ռուսաստանում մարդու իրավունքների իրավիճակի հետ, այլ բացառապես միջազգային հարաբերությունների հետևանք է:

Ավելի վաղ միջազգային իրավապաշտպան տասնյակ կազմակերպություններ կոչ էին արել Ռուսաստանին հանել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կազմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG