Մատչելիության հղումներ

Դատավորի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. դատավորը ձերբակալվել է


Քաղաքացուց կաշառք ստանալու մեջ կասկածվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք», - ասված է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում, - «Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG