Մատչելիության հղումներ

Հունգարիան խոստանում է հայց ներկայացնել Եվրահանձնաժողովի դեմ՝ փախստականների պատճառով


Փախստականներ Ավստրիայի և Հունգարիայի սահմանին, 2015թ․

Հունգարիան պատրաստվում է Եվրահանձնաժողովի դեմ դատական հայց ներկայացնել միգրանտների ընդունման պարտադիր քվոտաների հարցով: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Նա հայտնել է, որ իր կառավարությունն օգտագործելու է երկրում վերջերս անցկացված հանրաքվեի արդյունքները, որի մասնակիցների 98 տոկոսը դեմ է քվեարկել Եվրամիության երկրներում փախստականների տեղաբաշխման քաղաքականությանը:

Օրբանի խոսքով՝ միգրանտների ընդունման պարտադիր քվոտաները սպառնում են Հունգարիայի ազգային ինքնիշխանությանը: Վարչապետը խոստացել է ուղղումներ անել երկրի Սահմանադրությունում՝ միգրանտների բնակեցման արգելքի մասին:

Անցյալ տարի միգրացիոն ճգնաժամի սկիզբ առնելուց հետո Եվրահանձնաժողովը առաջարկել է եկվորներին տեղաբաշխել Եվրամիության անդամ երկրներում: Հունգարիան, ըստ այդմ, պետք է ընդունի ընդամենը 1300 միգրանտի: Երկրի իշխանությունները բողոքարկել են այդ որոշումը և համաժողովրդական քվեարկություն հայտարարել: Հոկտեմբերի 2-ի հանրաքվեն կայացած չի համարվում, քանի որ դրան մասնակցել է բնակչության 40 տոկոսը՝ պահանջվող առնվազն 50 տոկոսի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG