Մատչելիության հղումներ

ՄԱԿ․ ԻՊ-ն գերեվարել է Մոսուլի տասնյակ հազարավոր, սպանել՝ հարյուրավոր խաղաղ բնակիչների


Իրաք - Մարտական գործողությունների հետևանքով իրենց տները լքած ընտանիքներ Մոսուլի մերձակայքում, 24-ը հոկտեմբերի, 2016թ․
Իրաք - Մարտական գործողությունների հետևանքով իրենց տները լքած ընտանիքներ Մոսուլի մերձակայքում, 24-ը հոկտեմբերի, 2016թ․

ՄԱԿ-ը հայտարարել է, որ արժանահավատ տեղեկություններ ունի, որոնք հաստատում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ջիհադիստների կողմից Իրաքի Մոսուլ քաղաքում տասնյակ հազարավոր մարդկանց գերեվարման փաստը:

Մոսուլը Իրաքի վերջին խոշոր քաղաքն է, որը դեռևս ԻՊ-ի վերահսկողության տակ է: Ամենայն հավանականությամբ, զինյալները մտադիր են Իրաքի զինուժի կողմից հարձակման դեպքում խաղաղ բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին Իրաքի իշխանությունները հայտարարեցին Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու գործողություն սկսելու մասին և արդեն իսկ ահաբեկչական խմբավորումից ետ են գրավել քաղաքին մերձակա տասնյակ բնակավայրեր:

Հաղորդվում է նաև խաղաղ բնակիչների նկատմամբ զանգվածային հաշվեհարդարի մասին: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, ԻՊ զինյալները սպանել են 232 խաղաղ բնակչի՝ ներառյալ Իրաքի անվտանգության ծառայության 190 նախկին աշխատակիցների, ովքեր հրաժարվել են միանալ ջիհադիստներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG