Մատչելիության հղումներ

Լավրով․ Մոսկվան ավելի ակտիվ կաջակցի Դամասկոսին պատժամիջոցների պայմաններում


Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, 29-ը հունիսի, 2016թ․
Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, 29-ը հունիսի, 2016թ․

Պաշտոնական Մոսկվան ավելի ակտիվ կաջակցի Դամասկոսին՝ արևմտյան երկրների կողմից Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների պայմաններում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք անում ենք և կանենք անհրաժեշտ ամեն բան, որպեսզի աջակցենք սիրիացի ժողովրդին այս դժվարին պահին, մանավանդ երբ Սիրիայի նկատմամբ շարունակում են գործել և նույնիսկ խստացվել տնտեսական պատժամիջոցները, որոնք անմիջականորեն ազդում են խաղաղ բնակչության վրա», - ասել է Լավրովը իր սիրիացի պաշտոնակից Վալիդ ալ-Մուալամի հետ Մոսկվայում բանակցությունների ժամանակ:

Հինգշաբթի օրը Բրյուսելն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG