Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում բանաձև է ընդունվել միջուկային զենքի արգելման նոր համաձայնագրի բանակցություններ սկսելու մասին


ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ
ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն որոշել է բանակցություններ սկսել միջուկային զենքի արգելման մասին նոր համաձայնագրի շուրջ, ինչին դեմ են միջուկային տերությունները։

Բանաձևը, որի հեղինակներն են Ավստրիան, Իռլանդիան, Մեքսիկան, Նիգերիան, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը և Բրազիլիան, ընդունվել է ձայների 123 կողմ, 38 դեմ հարաբերակցությամբ: Այն կոչ է անում նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն սկսել եկող տարվա մարտին և խորը մտահոգություն է արտահայտում «միջուկային զենքի կիրառման աղետալի հումանիտար հետևանքների» առնությամբ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ միջուկային տերություններից չորսը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, դեմ են քվեարկել բանաձևին, Չինաստանը, ինչպես նաև Հնդկաստանն ու Պակիստանը՝ ձեռնպահ: Ընդդիմախոսները պնդել են, որ միջուկային զենքից հրաժարվելու հարցը պետք է քննարկվի Միջուկային զենքի չտարածման պայմանագրի բանակցությունների շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG