Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» պանթեոն


«Եռաբլուր» պանթեոն
«Եռաբլուր» պանթեոն

Պաշտպանության նախարար, Զինված ուժերի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմը` Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է «Եռաբլուր» պանթեոն:

«Աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին բարձրաստիճան սպայակազմի հետ հարգանքի տուրք են մատուցել նաև ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաները ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» հուշակոթողին` ևս մեկ անգամ ոգեկոչելով այն հայորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայաստանի և Ղարաբաղի անկախության ու ազատության», - ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG