Մատչելիության հղումներ

Մոսկվան հերքում է իր և Ասադի օդուժի առնչությունը Սիրիայում դպրոցի ռմբակոծությանը


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Ռուսաստանի և Սիրիայի կառավարական զորքերի ռազմական օդանավերը ոչ մի կապ չունեն երեկ Իդլիբ նահանգում դպրոցն օդային հարվածով ոչնչացնելու գործողության հետ:

Իդլիբում դպրոցի ռմբակոծության հետևանքով սպանվել է 28 մարդ, այդ թվում՝ 22 երեխա:

«Ռուսաստանն առնչություն չունի այդ սարսափելի ողբերգության, այդ հարձակման հետ»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ավելացնելով, որ Ռուսաստանի մեղավորության մասին հայտարարություններ տարածող իրավապաշտպանները և Արևմուտքի դիվանագետները ստում են:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անցած 9 օրում Ռուսաստանի կամ Սիրիայի օդային ուժերը ոչ մի գրոհ չեն իրականացրել:

Զախարովան այսօր ասել է, թե «Սիրիայում իրավիճակն ապակայունացնում է իբր «Իսլամական պետության» դեմ պայքարող ամերիկացիների առաջնորդած դաշինքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG