Մատչելիության հղումներ

Թուրքիայում 45 օդաչու է կալանավորվել, 28-ը հետախուզման մեջ է


Թուրքիայում ձախողված հեղաշրջման գործով կասկածյալների են ձերբակալում, Ստամբուլ, 16-ը հուլիսի, 2016թ․
Թուրքիայում ձախողված հեղաշրջման գործով կասկածյալների են ձերբակալում, Ստամբուլ, 16-ը հուլիսի, 2016թ․

Թուրքիայի իրավապահներն արձակել են 73 ռազմական օդաչուների ձերբակալության հրամաններ, օդաչուները մեղադրվում են այս տարվա հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջմանն առնչություն ունենալու մեջ:

Օդաչուներից 45-ն արդեն կալանավորվել է, ևս 28-ը հետախուզման մեջ է: Կասկածյալների թվում են 2 գնդապետ և 71 լեյտենանտ:

Ընդհանուր հաշվով՝ այս հեղաշրջման փորձի գործով ձերբակալվել է մոտ 35 հազար մարդ: Ավելի քան 80 հազար մարդ հարցաքննվել է, մոտ 29 հազարը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Ձախողված հեղաշրջման ընթացքում սպանվել է մոտ 280 մարդ:

Տասնյակ հազարավոր մարդիկ՝ պետական պաշտոնյաներ, զինծառայողներ, ոստիկաններ, դատական համակարգի ծառայողներ և կրթական հաստատությունների աշխատակիցներ, ազատվել են պաշտոններից:

Թուրքիան պնդում է, որ հուլիսյան հեղաշրջման փորձը ծրագրել էր ԱՄՆ-ում ապաստանած մահմեդական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենը, ով հերքում է մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG