Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարները վաղը հանդիպում կունենա Մոսկվայում:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ քննարկվելու է Իրաքում և Սիրիայում ավելի սերտ համագործակցության հարցը:
Պաշտոնական Մոսկվան և Թեհրանը աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «կողմերը կկենտրոնանան Հալեպում ստեղծված իրավիճակի վրա»:
Նախարարությունից հաղորդում են, որ բանակցություններ կընթանան նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ռուսական և սիրիական զինված ուժերի գործադրած ջանքերի մասին»: