Մատչելիության հղումներ

Կամերային երաժշտական թատրոնը ներկայացնում է «Տունը սահմանի վրա» պիեսի պրեմիերան


Armenia- theatre faces

Պետական կամերային երաժշտական թատրոնն առաջիկա ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, հանդիսատեսին կներկայացնի 20-րդ դարի երկրորդ կեսի անվանի լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» պիեսի պրեմիերան: Պիեսի թեման թատրոնի տնօրենի՝ Վարդան Գրիգորյանի խոսքով, խիստ արդիական է ոչ միայն մեր օրերում, այլ նաև բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում՝ անկախ ազգային կամ կրոնական պատկանելիությունից:

«Թեման հետևյալն է, թե ինչպես են պետական այրերը, ռազմական այրերը իրենց անհեթեթ, ոչ ճիշտ որոշումների հետևանքով մարդկանց առօրյա կյանքը խախտում, ստեղծում պատերազմի առիթ: Սովորական ընտանիք է ապրում, գալիս են, որոշում են կայացնում, որ պետք է սահմանն անցնի ձեր տան միջով: Կյանքը խախտվում է, և ստեղծվում է իրենց համար շատ անհասկանալի իրավիճակ: Դրամատուրգը հենց աբսուրդի ժանրում է ստեղծագործել», - ասաց Գրիգորյանը:

Հայտնի է, որ հատկապես պետական թատրոնները ֆինանսավորվում են Մշակույթի նախարարության կողմից: Բայց այս ներկայացման համար նախարարությունը գումար չի հատկացրել:

Թատրոնի տնօրենն ասաց՝ «մենք չենք էլ պահանջել և ուզում ենք ցույց տանք, որ մեր ուժերով էլ կարող ենք ներկայացում բեմադրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG