Մատչելիության հղումներ

ԱՊՀ ՀՕՊ զորավարժություններ՝ նաև Հայաստանի տարածքում


Ռուսական МиГ-29 կործանիչները Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2016թ.
Ռուսական МиГ-29 կործանիչները Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2016թ.

Շուրջ 100 օդանավ, ԱՊՀ 7 երկրների ռադիոտեխնիկական զորքերի և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի ստորաբաժանումներ են մասնակցում ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զորավարժություններում, այսօր հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաղորդագրությունում ասված է, որ վարժանքները սկսվել են «ՀՕՊ գծով հերթապահ ուժերի կողմից Արևելաեվրոպական և Կենտրոնասիական տարածաշրջաններում պայմանական օդային հակառակորդի ստուգողական թիրախների հայտնաբերմամբ, որոնց դերը կատարում են Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի Հեռահար օդուժի Ту-160 և Ту-95МС ռազմավարական ռմբակոծիչ-հրթիռակիրները, ինչպես նաև Ту-22М3 ռմբակոծիչները»:

Մանևրերն անցնում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի օդային տարածքներում, դրանցում ներգրավված են 130-ից ավելի հրամանատարական և տարբեր մակարդակների կառավարման կետեր: Զորավարժություններում ընդգրկված են Су-27, МиГ-29, МиГ-31, Су-24 и Су-34, Су-25 ռազմավարական ռմբակոծիչներ և կործանիչներ, Ми-8 и Ка-27 ուղղաթիռներ:

Զորավարժությունների շրջանակում նախատեսվում է մշակել ՀՕՊ հերթապահ ուժերի գործողությունները ԱՊՀ երկրների սահմանները խախտող օդանավերի դեմ, օդանավերի առևանգման դեպքում, աղետի ենթարկված օդանավերի և ուղղաթիռների անձնակազմերին օգնություն ցուցաբերելիս, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG