Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, Լարսի անցակետը փակ է


Ձյունածածկ ավտոճանապարհ Սյունիքի մարզում, արխիվ
Ձյունածածկ ավտոճանապարհ Սյունիքի մարզում, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Ստեփանավանում, Սևանում առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում ձյուն է տեղում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG