Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը հայտնել է Մոսուլում ջիհադիստների վայրագությունների մասին


Միացյալ ազգերի կազմակերպությունը տեղեկություններ է ստացել այն մասին, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները հաշվեհարդար են իրականացնում Մոսուլի խաղաղ բնակիչների նկատմամբ:

Ծայրահեղական խմբավորման անդամների վայրագությունների մասին տեղեկություններ է ստացել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի գրասենյակը: Զոհերի թվում նաև երեխաներ կան:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Սաֆին գյուղում սպանվել է 15 խաղաղ բնակիչ, որոնց մարմինները նետվել են գետը: Մեկ այլ դեպքում վեց խաղաղ բնակիչների մեքենայից կապած քարշ է տվել փողոցներով:

Մարդու իրավունքների գրասենյակը նաև հայտարարել է, որ նոր տվյալներ են ստանում խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG