Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը Ժան Մարի լը Պենին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից


Ժան Մարի լը Պեն, արխիվ
Ժան Մարի լը Պեն, արխիվ

Le Figaro-ն հաղորդում է, որ Եվրախորհրդարանը, ֆրանսիական արդարադատության պահանջով, զրկել է «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Ժան Մարի լը Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից։

Նշվում է, որ որոշումը կայացվել է Եվրախորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում։

Ֆրանսիայում ցանկանում են «Ազգային ճակատ» աջակողմյան կուսակցության հիմնադրին պատասխանատվության ենթարկել հակասեմական հայտարարությունների համար, որոնք քաղաքական գործիչը հնչեցրել է մի քանի դերասանների հասցեին, այդ թվում՝ հրեական արմատներով ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Բրյուելի հասցեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG