Մատչելիության հղումներ

Գերմանիայում հակաահաբեկչական գործողության արդյունքում 14 չեչեն է ձերբակալվել


Գերմանացի ոստիկանները հատուկ գործողության ժամանակ, արխիվ
Գերմանացի ոստիկանները հատուկ գործողության ժամանակ, արխիվ

Գերմանիայում այսօր անցկացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ազգությամբ չեչեն ՌԴ 14 քաղաքացի, հայտնում են գերմանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:

«Խումբը գրանցվել էր որպես ապաստան խնդրող: Նրանց կարգավիճակի հարցը գտնվում էր ուսումնասիրման փուլում», - նշվում է հաղորդագրությունում:

Deutsche Welle-ի տվյալներով, գերմանական ոստիկանության այս գործողությունը արդյունք է 2015 թվականին անցկացված հետաքննության: Չեչենական ծագմամբ 28-ամյա ռուսաստանցին կասկածվում էր պետության դեմ ուղղված ծանր հանցագործության նախապատրաստման մեջ և, քննության տվյալներով, պլանավորում էր միանալ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG