Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փակ նիստում քննարկվել է Հալեպի հարցով նոր բանաձևի նախագիծը, որը ներկայացրել է Նոր Զելանդիան:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտնել է, որ քննարկման ընթացքում տեսակետների չհամընկնում կար, և քննարկումների հեռանկարներն ու փաստաթղթի ընդունման հարցը մնում են «ոչ-հստակ»:
Առաջարկվող նախագիծը պահանջում է «անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել» ռազմական գործողությունները, որոնք կարող են մարդկանց մահվան կամ վիրավորվելու պատճառ դառնալ և վնաս հասցնել քաղաքացիական օբյեկտներին: Նորզելանդական նախագիծը առաջարկում է 48-ժամյա պարբերական «մարդասիրական դադարներ» ռազմական գործողություններում:
Հոկտեմբերի սկզբներին Սիրիայի հարցով երկու նախագծեր, որոնցից մեկը՝ արևմտյան երկրների կողմից, մյուսն էլ՝ Ռուսաստանի, Անվտանգության խորհրդի կողմից չընդունվեցին: Նախ Ռուսաստանը օգտվեց վետոյի իր իրավունքից, այնուհետև արգելափակվեց նաև ռուսական նախագիծը: