Վրաստանի փախստականների հարցերով պետական նախարար Սոզար Սուբարին հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վաղ թե ուշ վերադառնալու է երկիր, որտեղ նրան բանտախուցն է սպասում: Այդ մասին պետնախարարը հայտարարել է վրացական «Պալիտրա Նյուզ» հեռուստաընկերության եթերում:
«Սաակաշվիլին վաղ թե ուշ անպայման վերադառնալու է Վրաստան, որտեղ նրան սպասում է քրեակատարողական 9-րդ հիմնարկի բանտախցերից մեկը: Սա անդառնալի գործընթաց է»,- ասել է Սուբարին:
Հոկտեմբերի սկզբներին Ուկրաինայի Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, թե մտադիր է վերադառնալ Վրաստան՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները պաշտպանելու համար: Սակայն նախկին նախագահը փոխել է միտքը՝ որպես պատճառ նշելով Ուկրաինայում «մեծ պլանները»: