Մատչելիության հղումներ

Առնվազն 60 զոհ, 120 վիրավոր Պակիստանում զինված հարձակման հետևանքով․ պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը


Պակիստան - Զինվորները մուտք են գործում գիշերը հարձակման ենթարկված ոստիկանական քոլեջի տարածք, Քուեթա, 25-ը հոկտեմբերի, 2016թ․
Պակիստան - Զինվորները մուտք են գործում գիշերը հարձակման ենթարկված ոստիկանական քոլեջի տարածք, Քուեթա, 25-ը հոկտեմբերի, 2016թ․

Առնվազն 60 մարդ մահացել, 120-ը վնասվածքներ են ստացել Պակիստանի Բալուջիստան նահանգի Քուեթա քաղաքում ոստիկանական քոլեջի վրա գրոհայինների հարձակման հետևանքով:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 5-6 զինված մարդ հարձակվել է այն ժամանակ, երբ կադետները քնած են եղել:

Պատասխան գործողությունների արդյունքում հարձակվողներից երեքը սպանվել են։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ գրոհայինները կարող էին «Թալիբան»-ի հետ կապված «Լաշքար-է-Ջհանգվի» խմբավորումից լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG