Միացյալ Նահանգները հաջորդ տարի 330-հոգանոց զորք կտեղակայի Նորվեգիայում՝ Ռուսաստանի հետ սահմանից մոտ 1000 կիլոմետր հեռավորության վրա, անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին երեկ հայտարարել է Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը:
Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ում դաշնակից Նորվեգիայում ռազմական սարքավորումներ ունի, սակայն զորքեր դեռ չի ունեցել:
Օսլոյում Ռուսաստանի դեսպանությունը տարակուսանք է հայտնել Նորվեգիայում ամերիկյան զորքեր տեղակայելու ծրագրերի առնչությամբ՝ ընդգծելով, որ նորվեգացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են Ռուսաստանի կողմից իրենց երկրի նկատմամբ սպառնալիքի բացակայության մասին: