Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահ․ ԵՄ-ը ստորացուցիչ պայմաններ է ստեղծում Բալկանյան երկրների համար


Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչ, արխիվ
Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչ, արխիվ

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը մեղադրում է Եվրամիությանը Բալկանյան երկրների համար «ստորացուցիչ պայմաններ» ստեղծելու համար: Թեպետ նա չի հստակեցրել, այդուհանդերձ, ենթադրվում է, որ Սերբիայի նախագահն ակնարկում է Եվրամիության անդամ որոշ երկրների՝ Կոսովոն որպես անկախ պետություն ճանաչելու պահանջները:

Տոմիսլավ Նիկոլիչը այս ամիս ավելի վաղ Մոսկվա այցի ընթացքում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ Սերբիան երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը՝ որպես Եվրամիությանը անդամակցելու պայման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG