Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թուրքիայի միջամտությունը Իրաքում շատ վտանգավոր է:
Ռոհանիի խոսքով, Թուրքիան պետք է թույլտվություն ստանա Իրաքի կառավարությունից՝ Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ետ գրավելու գործողություններին մասնակցելու համար: Իրանի նախագահն անընդունելի է համարում ահաբեկչության դեմ պայքարի ֆոնին երկրի ինքնիշխանության խախտումը:
Իրաքի վարչապետը ևս կոչ է արել Թուրքիային ետ կանգնել Մոսուլի ազատագրման գործողություններից:
Պաշտոնական Անկարան, այնուհանդերձ, պնդել է, թե մասնակցելու է այդ գործողություններին, և թուրքական տանկերն ու հրետանին աջակցում են քրդական ուժերին: