Մատչելիության հղումներ

Մոգերինի. Մալթայում կործանված ինքնաթիռը կապ չունի Եվրամիության աշխատակիցների հետ


Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հերքել է տեղեկությունը, թե Մալթայում կործանված թեթև ինքնաթիռի ուղևորների թվում եղել են Եվրամիության պաշտոնյաներ։

Մոգերինին Թվիթերի իր էջում գրել է. - «Մալթայում կործանված ինքնաթիռը կապ չունի Եվրամիության աշխատակիցների հետ։ Ինքնաթիռը թռիչք չի իրականացրել Եվրամիության կարիքների համար»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալաթայում թեթև օդանավ է կործանվել։ Նշվում էր նաև, որ օդանավում գտնված հինգ անձանց թվում հնարավոր է լինեն Եվրամիության Frontex գործակալության ներկայացուցիչներ։

Կազմակերպությունից, սակայն, հերքել էին՝ նշելով, որ ինքնաթիռն իրենք չեն օգտագործել և իրենց ներկայացուցիչներից ոչ ոք չի տուժել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG