Մատչելիության հղումներ

Մոսկվայում երկու ՀՀ քաղաքացի է սպանվել, կասկածյալը հետախուզման մեջ է


Մոսկովյան համայնապատկեր, արխիվ
Մոսկովյան համայնապատկեր, արխիվ

Ռուսաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությամբ՝ հայտնի է երեկ Մոսկվայում սպանված Հայաստանի քաղաքացիների ինքնությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ հավելելով, որ առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ:

Սպանվածների ինքնությունը, այդուհանդերձ, չի հրապարակվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի երկու քաղաքացիների մարմինները՝ հրազենային վերքերով, հայտնաբերվել են Նոր Մոսկվայում: Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի ստորաբաժանման ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան հավաստել է զոհվածների մարմինների հայտնաբերման փաստը և հավելել, որ պատահածի վայրում աշխատում է հետաքննչական-օպերատիվ խումբը: Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասով՝ «երկու և ավելի անձանց սպանություն»:

Իվանովան հայտնել է, որ երկու տղամարդկանց մարմինները՝ հրազենային վերքերով, հայտնաբերվել են Նոր Մոսկվայի տարածքի Ռոդնիկի միկրոշրջանի վարձու բնակարանում:

«Քննիչները պատահարի վայրի զննում են անցկացնում, հարցաքննում հարևաններին և հնարավոր ականատեսների: Կատարվում են համալիր հետաքննչական գործողություններ, որոնք ուղղված են պատահածի բոլոր հանգամանքները պարզելուն»,- ասել է Յուլյա Իվանովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG