Այսօրվանից սկսած մինչև հոկտեմբերի 27-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ:
Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը հոկտեմբերի 24-26-ը կնվազի 8-10 աստիճանով, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: